Կիսվել տպավորություններով

Ամանոր․ տոն, որը մանուկների ամենասիրելին է, տոն, ոը Հայաստանում համարվում է ընտանեկան և նշվում է մտերիմների և հարազատների շրջապատում և տոն, որը ունի իր տարբեր ավանդույթները աշխարհի տարբեր երկրներում։

Օրինակ, դուք գիտե՞ք, որ դանիացիներն այդ օրը հին սպասք են կոտրում մտերիմների և ընկերների տան դռան տակ։ Դրա համար նրանք մի ամբողջ տարի նախապատրաստվում են՝ նախօրոք հավաքելով տարբեր բաժակներ, ամաններ և այլ նմանատիպ կոտրվող իրեր։ Ամանորի գիշերը ամբողջ Դանիայով մեկ լսվում է կոտրվող սպասի ձայն և այս ու այն կողմ են թռնում սպասքի մանր կտորներ․ ոչ ոք այդ վիճակից չի նյարդայնանում, այլ ընդհակառակը․ որքան շատ ջարդված սպասք դռան առջև, այդքան հաջող Նոր տարի։ 

Ամանորը նոր երազանքների ու նպատակների տարի է։ Կա ընդունված մի այսպիսի ավանդույթ․ որպեսզի Ամանորին պահածդ երազանքը կատարվի, պետք է այն գրես թղթի վրա, թուղթն այրես, լցնես շամպայնի բաժակի մեջ և խմես։ Իսկ իտալիայում ընդունված է մեկ այլ տարբերակ։ Պետք է հասցնես խաղողի 12 հատիկ ուտես զանգերի 12 ղողանջներին զուգահեռ։ Ասում են, եթե հասցնես խաղողի վերջին հատիկն ուտել նոր տարվա առաջին րոպեի ավարտին, ապա հաջողությունն ամբողջ տարի կուղեկցի քեզ։ 

Ճապոնացիների համար ևս Ամանորը կարևոր տոներից մեկն է։ Նոր տարվա նախօրյակը նրանք կոչում են «ոսկե շաբաթ»։ Ամանորը դիմավորելիս ճապոնացիները բարձր ծիծաղում են, քանի որ հավատում են, որ ծիծաղը նրանց հաջողություն կբերի եկող տարվա մեջ։ Բացի այդ, նրանք Ամանորի ժամանումը ազդարարում են 108 զանգերի ձայնով, որոնց ձայնը կեսգիշերին լսվում է յուրաքանչյուր տաճարից։ Համաձայն բուդդայական հավատքի, մարդ տարվա ընթացքում ունի 108 բացասական մտահոգություններ, և ամեն մի զանգի հարված վանում է դրանցից մեկին։ Ղողանջների ձայնի ներքո էլ սկսվում է նաև Նոր տարվա առաջին այցելությունը տաճար:

Իսկ ահա արգենտինացիները աշխատանքային վերջին օրը պատուհանից դուրս են նետում հին օրացույցները, բլանկերը և այլ փաստաթղթեր։ Օրվա կեսին արդեն Բունես Այրեսում մայթերը պատված են լինում թղթերի կույտով։

Իսկ ահա արգենտինացիները աշխատանքային վերջին օրը պատուհանից դուրս են նետում հին օրացույցները, բլանկերը և այլ փաստաթղթեր։ Օրվա կեսին արդեն Բունես Այրեսում մայթերը պատված են լինում թղթերի կույտով։

Հունաստանում մեկ ուրիշ հետաքրիքր ավանդույթ կա։ Ուղիղ կեսգիշերին ընտանիքի գլխավորը դուրս է գալիս բակ և նուռը խփում պատին։ Եթե այն ցաքուցրիվ է լինում բակով մեկ, ապա ընտանիքը եկող տարում երջանիկ կապրի։ Բացի այդ, հույները հյուր գնալիս իրենց հետ վերցնում են ծանր քար և թողնում տանտերերի սենյակում, ասելով՝․ «Թող տանտերերի փողերը այնքան ծանր լինեն, որքան այս քարը»։

Կուբայում Ամանորի գիշերը բոլորը բաժակները լցնում են ջրով, և երբ գալիս է երեկոյան 12:00-ն, բոլորը այդ բաժակների ջուրը դուրս են լցնում պատուհաններից։ Դա նշանակում է, որ հին տարին ավարտվել է և կուբացիները միմյանց մաղթում են ջրի պես մաքուր և պարզ տարի։ 

Շոտլանդիայում Ամանորի նախօրեին մարդիկ տակառի մեջ խեժ են վառում և այդ տակառը գլորում քաղաքով մեկ։ Շոտլանդացիները այդ կերպ այրում են հին տարին՝ դիմավորելով նորը։ Բացի այդ, Ամանորի գիշերը տան տերը բացում է դուռը և փակում այն զանգերի ղողանջի հետ միասին։ Այսպես նրանք ճանապարհում են հին տարին՝ ներս թողնելով Նոր տարին։ Իսկ ահա հյուրերը իրենց հետ բերում են մի կտոր ածուխ և նետում այն տանտիրոջ վառարանի մեջ՝  մաղթելով, որ այդ տան օջախը վառվի երկար։

Գերմանիայում ընդունված է Ամանորը դիմավորել ընտանեկան միջավայրում։ Ամբողջ ընտանիքը հավաքվում է ամանորյա սեղանի շուրջ և սկսվում է ամանոյա նվերների փոխանակումը։


Կիսվել տպավորություններով