Կիսվել տպավորություններով

Եթե ցանկանում ես ամառը վայելել՝ բացահայտելով Հայաստանի ամենագեղեցիկ վայրերը, ապա շարունակիր կարդալ, որովհետև այստեղ հենց քեզ համար կազմել ենք ճամփորդական մի ցուցակ։ 

Եվ այսպես, Ծաղկեվանք․ այն գտնվում է ծովի մակերեևույթից մոտ 2000 կմ բարձրության վրա։ Վանքի շուրջ մի շարք լեգենդներ են պտտվում, որոնցից մի քանիսին կարող ես ծանոթանալ դիտելով հոլովակը։ 

Հաջորդ գեղատեսլի վայրը Քարահունջն է, որը ավելի քան 220 մենհիրների շարքով ներկայացված մի հսկայական համալիր է․ գտնվում է Սյունիքում։ Այն հայտնի է իր  բրոնզ-երկաթի դարաշրջանի առավել խոշոր և խիստ ինքնատիպ մեգալիթյան կառույցներով (դամբարաններ, դամբարանաբլուր)։ 

Կարծում ենք, որ քչերն են եղել Կոտայքի մասում գտնվող Սուրբ Պողոս -Պետրոս մատուռում, որը գտնվում է Շամիրամ լեռան հարավային ստորոտում։ Պողոս – Պետրոսի մասին կա մի հետաքրքիր ժողովրդական ավանդույթ; Պողոսը և Պետրոսը եղբայրներ են եղել: Մի օր նրանք կորցնում են անասունները և խորթ մայրը ծեծելով տանից դուրս է վռնդում նրանց: Եղբայրները ընկնելով սարեր ու ձորեր ձայն են տալիս իրար. «Պողոս գտա՞ր…..Չէ», «Պետրոս գտա՞ր….Չէ»: Եվ աստված տեսնելով՝ խղճում և սրբացնում է նրանց ու այդ օրվանից մատուռները կոչվում են Պողոս -Պետրոս:

Շատերը Օշականը ճանաչում են միայն Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցով, սակայն այստեղ կան շատ այլ տեսարժան վայրեր, որոնք անպայման պետք է այցելել՝

Սուրբ Սարգիս վիմափոր մատուռ

Դիդի կոնդի բարձունքին գտնվող գերեզմանաքարեր

Թուխ Մանուկ մատուռը

Օշականի միջնադարյան կամուրջ

Հայաստանը լի է պարտադիր այցելության արժանի նմանատիպ վայերրով, որոնք պետք է միասին բացահայտել։ Կիսվի՛ր բլոգով և ներկայացրու նաև քո ամենասիրելի տեսարժան վայերերը


Կիսվել տպավորություններով