Կիսվել տպավորություններով

Ապրիլի 1-ը շատ երկրներում ընդունված է նշել որպես հիմարների և զվարճանքի օր, իսկ Հայաստանում մենք այդ օրը անվանում ենք խաբելու օր։ Շատերը այս օրը հորինում են պատմություններ ու խաբում շրջապատող մարդկանց կամ անակնկալ և զվարճալի նվերներ են մատուցում իրենց հարազատներին։

Հատուկ այս օրվա համար մենք առանձնացրել ենք մի քանի նվերներ, որ մարդիկ նվիրում են կամ կարող են նվիրել միմյանց հենց ապրիլի 1-ին։

Բանանի տեսքով հեռախոս

Զանգիր, զանգիր հեռախոս բանան։ Ապրիլի մեկի կապակցությամբ կարող եք նվիրել այս յուրօրինակ զանգող բանանը, որը կարող եք Bluetooth-ով միացնել ձեր հեռախոսին։

Ականջողեր զուգարանի թղթի տեսքով

Այս օրերին շատ ակտուալ թեմա։ Ուրախացրեք ձեր ընկերներին նման նվերով։

Ռետրո հեռախոս

Կարող եք շփոթեցնել մարդկանց հետևյալ հեռախոսով։ Լավագույն նվերը նրանց, ովքեր սիրում են տարբերվել և զարմացնել։

Բաժակ անակնկալ հաղորդագրությամբ

Երևի նման տեղեկատվությունը պետք էր սկզբում ասել։

Heineken-ի հատուկ անակնկալը

Հատուկ մոմ գարեջրի սիրահարների համար։ Օգտագործված գարեջրի թիթեղյա տարաները հետո վերամշակվում են։

Շիշ-բաժակ

Բոլոր գինու սիրահարների համար հատուկ բաժակ-շիշ։ Բոլոր այն պահերի համար, երբ միայն կարող ես մեկ բաժակ խմես։

Աշխարհի ամենափոքր փոշեկուլը

Բոլոր մաքրասերների համար։ Օգտագործեք ամենափոքր փոշեկուլը փոքրիկ մասնիկները հավաքելու համար։


Կիսվել տպավորություններով