Կիսվել տպավորություններով

Գիրք նվիրելու համար պետք չէ առիթներ փնտրել։Պարզապես պետք է լավ ճանաչել դիմացինին և հասկանալ, թե ինչ գրքեր է սիրում նա։ 

Դե իսկ հիմա մենք քեզ կառաջարկենք 5 գիրք, որոնք կարող ես նվիրել ցանկացած ժամանակ։

Սյունե Սևադա․«Կախվածություն»

Ժամանակակից գրականության սիրահարներին կարող եք նվիրել Սյուն Սևադայի «Կախվածություն»  գիրքը։ Սա հեղինակի առաջին ժողովածուն է։ «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի տվյալներով 2019 թվականի ապրիլ ամսվա վաճառքի ցուցանիշներով այս գիրքը գլխավորել է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը։

Գերի Չեփմեն․ «Սիրո 5 լեզուները»
Ավելի քան 10 միլիոն տպաքանակով վաճառված այս գիրքը վերափոխել է բազմաթիվ մարդկանց հարաբերությունները: Սա հաճելի ընթերցանության ձեռնարկ է ամուսնացած զույգերի համար:
Հեղինակը փորձում է ամուսիններին օգնել ծանր հարաբերությունները «բուժելու» գործում: Նա առաջարկում է 5 բաղադրատոմս։ Գրքում տեղ են գտել իրական մարդկանց պատմություններ, որոնց խնդիրները ձեզ ծանոթ կթվան, լուծումները՝ պարզ, բայց անսպասելի: Ոչ մի հորինվածք: Ոչ չափազանցում, ոչ պաթոս, ոչ ծեծված բառեր, ոչ էլ կեղծ հոգեվերլուծություն: Սովորում ենք խոսել կողակցի լեզվով: Սիրո լեզվով:
Սիրելու և սիրելի լինելու մասին պատմող այս գիրքը կօգնի ամրապնդել ամուսնական կապն ու բացահայտել կողակցի սիրո լեզուն: Սա սովորական գիրք չէ: Գիրք-ձեռնարկ է, որը կհուշի, թե ինչպես է պետք քայլ առ քայլ բացահայտել սիրո լեզուների գաղտնիքները:

Ջոջո Մոյես․ «Ես մինչ քեզ»

Կյանքում լինում են շրջադարձային պահեր, վայրկյաններ, որոնք անկախ մեր կամքից փոխում են այն ամենը, ինչ հետո է լինելու, այն ամեն ինչը, որ մենք կզգանք ու կհասկանանք այդուհետ: Լուիզայի և Ուիլի հանդիպումը գուցե կենցաղային դիպված է, մեկի համար՝ ծանր ֆինանսական պայմաններից դուրս գալու հնարավորություն, մյուսի համար՝ պարտադրված կենսական անհրաժեշտություն, իսկ գուցե պատահականություններ չեն լինում. բոլոր պարագաներում նրանց հանդիպումը գլխիվայր է շրջում երկուսի կյանքն էլ, և ամենամթում երևում է ընտրության հնարավորություն՝ կողքինի կյանքը դարձնելու ավելին, քան նա կարող է պատկերացնել:

Շառլ Ազնավուր՝ «Կյանքից կառչած»

«Կյանքից կառչած» գիրքը Շառլ Ազնավուրի գրած վերջին՝ իններորդ գիրքն է։ Սա թեթեւ կյանքի մասին չէ, թեեւ Ազնավուրն ասում է՝ թո՛ղ որ այս փոքրիկ գիրքը մեղմ զեփյուռի պես թեթեւություն բերի ձեզ: Այս պատմություններում արտահայտված է նրա տրամադրությունը՝ արտացոլված երջանկությամբ ու պարզ ուրախությամբ: Արձակի խոսքով կերտված եւ չափածոյով համեմված դեգերումները նրան կրկին տանում են այն մտերմիկ միջավայրը, որում ձեւավորվել է արտիստը:

Սեփական կյանքը պատմելն Ազնավուրի համար հեշտ չէ: Երկընտրանքի առջեւ շատ է կանգնել՝ պատմե՞լ ամբողջը, թե՞ թաքցնել անպատմելին: Սա յուրահատուկ երկխոսություն է իր եւ ընթերցողի միջեւ: Արտիստը խոսում է դժբախտության, հաջողության, երջանիկ հանդիպումների մասին: Կյանքը սիրող, կյանքին տրված ու կյանքից կառչած Ազնավուրը վերապրում է իր վաղուց մոռացված սերերն ու հուշերը:

Ռեյչլ Հոլիս. «Աղջիկ ջան, ուշքի արի»

Հեղինակը գրքում ներկայացնում է 20 սուտ, որոնցով ամեն օր թունավորում են կանանց կյանքը: Յուրաքանչյուրի մասին խոսելիս հեղինակը մեջբերել է իր կյանքի ողբերգական, զվարճալի, անհարմար և հուզիչ պատմությունները։

«Նյու Յորք Թայմսի»` բեսթսելլեր ճանաչված գիրքը թարգմանվել է ավելի քան 30 լեզվով և վաճառքի ռեկորդներ սահմանել, 40 շաբաթ եղել է ԱՄՆ ամենաշատ վաճառված գրքերի եռյակում: Գրքի հաջողության գաղտնիքը հեղինակի անկեղծ զրույցն է, հումորի զգացումն ու յուրաքանչյուր պատմության ոգևորիչ ուժը։

Դե շտապի՛ր գնումներ կատարել WishApp-ից և ուրախացնել քո մտերիմներին։


Կիսվել տպավորություններով