Կիսվել տպավորություններով

Սերն անսպառ է, սիրելիին անակնկալներ մատուցելու առիթները ևս։ Օրեր առաջ բոլորիս կողմից նշվող Սուրբ Սարգսի տոնը այդ առիթներից մեկն էր։ Իսկ առջևում Սուրբ Վալենտինի օրն է։ 

Ըստ ավանդութի, վերջինիս դատապարտել էին մահվան զինվորներին գաղտնի պսակադրելու համար։ Կալանավայրում նա բուժել է բանտապետի աղջկան, որին էլ հետագայում սիրահարվել է։ Նշվում է նաև, որ մինչև իր դատավճռի ի կատար ածումը նա հրաժեշտի նամակ է թողնում իր սիրած էակին, որի վերջում գրված է լինում «Քո Վալենտին»։ 

Սիրահարների տոն դարձած այս օրը հիմնականում նշում են կաթոլիկները, սակայն ժամանակի ընթացքում այն ընդլայնել է իր սահմանները։

Առաջարկում ենք այս առիթը ևս օգտագործել և ստանալ ու մատուցել հաճելի անակնկալներ քո «Վալենտինին»․․․ դե կամ «Սարգսին»։

Դե եկեք տեսնենք, թե ինչպես կարող է WishApp-ը քեզ օգնել այս հարցում։

Հասկանալով, որ մեզ մոտ առկա նվերների հսկայական ցանկում դժվար կկողմնորոշվես ընտրություն կատարելիս, մեր հոգատար թիմը հատուկ քեզ համար ստեղծել է«Սիրո տոներ» բաժինը։ Այստեղ կարող ես գտնել ցանկացած արժեքի նվեր սիրելիիդ համար։ 

Առաջարկում ենք տեսնել, թե ինչ կարելի է նվիրել կանանց այս տոնի առթիվ:

Moreni ընկերության կողմից ներկայացվող «Սրտիս Թագուհի» շարֆը յուրահատուկ խորհուրդ ունի։ Շարֆի վրա պատկերված է Փառանձեմ թագուհին, ով պատմությանը հայտնի է իր կանացի արիությամբ։ Ցույց տուր, որ հիանում ես ՆՐԱ արիությամբ՝ նվիրելով այս ինքնատիպ աքսեսուարը։ 

Շարֆ «Սրտիս Թագուհի»

Արժեքը՝ 5 500 դրամ

ԳՆԵԼ ՀԻՄԱ

Nairian-ի կողմից ներկայացվող «Մարմնի եռյակ խնամք» հավաքածուն բաղկացած է ձեռքի, մարմնի և ոտքի հրաշագործ և անուշաբույր քսուքներից։  Ի դեպ, այն հեշտությամբ կտեղավորվի նաև ՆՐԱ փոքրիկ պայուսակում։ Հավանեցի՞ր։ 

Հավաքածու – Մարմնի եռյակ խնամք

Արժեքը՝ 13 900 դրամ

ԳՆԵԼ ՀԻՄԱ

Ինչը կարող է ամբողջացնել ՆՐԱ հմայիչ կերպարը․ ոսկեպատ արծաթից պատրաստված այս կախազարդը տարբերակներից մեկն է։ Համաձա՞յն ես։

Վզնոց 

Արժեքը՝ 14 900 դրամ

ԳՆԵԼ ՀԻՄԱ

Իսկ հիմա արի տեսնենք, թե նվերների ինչ տարբերակներ ենք մտածել տղամարդկանց համար։ 

Եթե ՆԱ սիրում ա ներկայանալ վառ և տպավորիչ կերպարով, եթե համարձակ ու նորաձև է, ապա Bow-x-ի կողմից ներկայացվող ստորև հավաքածուն ամենաշատը կուրախացնի իրեն։

Թաշկինակ/ենթաօձիք/ճարմանդ

Արժեքը՝ 9 000 դրամ

ԳՆԵԼ ՀԻՄԱ

ՆԱ նախընտրում է դասական և խիստ ո՞ճ։ Այդ դեպքում ի՞նչ կասես Nikolay Watches-ի կողմից ներկայացվող Nikolay N-017a մոդելի ժամացույցի մաասին։ Ժամացույցը գնելիս, չմոռանաս, որ գործում է մեկ տարվա երաշխիքային սպասարկում։

Ժամացույց

Արժեքը՝ 12 000 դրամ

ԳՆԵԼ ՀԻՄԱ

Պատյան-լիցքավորիչ։ Ահա թե ինչ է պետք յուրաքանչյուրին, այդ թվում նաև հենց ՆՐԱՆ այս թվայնացված ժամանակաշրջանում։ Սարքի միջոցով ՆԱ միշտ կունենա լիցքավորված հեռախոս և չի դադարի «անհասանելի» լինել քեզ համար։ 

Պատյան-լիցքավորիչ

Արժեքը՝ 19 900 դրամ

ԳՆԵԼ ՀԻՄԱ

Իսկ դու այս ընթացքում արդեն ընտրեցի՞ր նվերի քո տարբերակը։ Դե շտապիր գնել այն սիրելիիդ համար, ինչպես նաև ավելացնել քո նախընտրած նվերը ցանկություններումդ։ Միգուցե հենց դա էլ նվեր ստանաս առաջիկա տոնին։

Իսկ վերջում հիշեք, այս կյանքում ամենամեծ նվերը իրական սերն է։ Սիրիր և եղիր սիրված։


Կիսվել տպավորություններով