«Իսկ ի՞նչ առնեմ իր ծնունդին», «Տեսնես հարսանիքին գումար նվիրեմ, թե ինչ-որ բան գնեմ» ․․․ Այս և նմանատիպ շատ այլ հարցեր հաճախ ենք տալիս ինքներս մեզ։ Հենց այս հարցերի պատասխանները տալու համար էլ ստեղծվել է WIshApp-ը՝ հավելված, որի միջոցով կարող եք տեսնել և գնել ձեր ընկերոջ ցանկալի նվերը մեկ վայրից։
Իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչպես է կատարվում այս գործընթացը մեզ մոտ։ Նախ, առաջին քայլով ներբեռնիր հավելվածն այստեղ և շտապիր ստեղծել հաշիվ։
Ստացվե՞ց։ Իսկ այժմ պետք է անցնել նվերների բաժին և գտնել քո ամենացանկալի նվերները։
Մեզ մոտ այս պահին ներկայացված են տարատեսակ ժամացույցներ, խնամքի միջոցներ, գրքեր և գրենական պիտույքներ, զարդեր, սպորտային և արշավային բազմապիսի պարագաներ, էլեկտրական սարքավորումներ և նվերների մի շարք այլ տարբերակներ։
Նվերդ ընտրելուց հետո, պետք է այն ավելացնել քո ցանկալի նվերների ցանկում, որպեսզի ընկերներդ կարողանան տեսնել և գնել քեզ համար։ Բայց գիտե՞ս ամենահետաքրքիրն ինչն է։ Եթե ընտրել ես որևէ թանկարժեք նվեր, ապա ընկերներդ կարող են միասին այն գնել քեզ համար։ Ի դեպ, նվերի առաքումը կատարվում է անվճար։ Հիանալի է, չէ՞։
Իսկ հիմա WishApp-ի մյուս առանձնահատկությունը։
Հավելվածը թույլ է տալիս ստեղծել տարբեր միջոցառումներ, հրավիրել ընկերներին, միջոցառման շրջանակում ստեղծել ցանկությունների ցուցակ։ Հիանալի է չէ՞։
Այս հնարավորությունից օգտվելու համար պետք է
1. Մուտք գործել իրադարձություններ բաժին
2. Ընտրել միջոցառման տեսակը
3. Լրացնել իրադարձության մանրամասները՝ ամսաթիվ, վայր
4. Հրավիրել ընկերներին և նշել ցանկալի նվերները
Արդեն պլանավորեցի՞ր առաջիկա միջոցառման անելիքներդ։
Դե շտապիր կիսվել այս նյութերով ընկերներիդ հետ՝ նվերներ ստանալն ու նվիրելը ավելի հաճելի դարձնելու համար: