Select Page

Սարեր, անհայտ ու հայտնի ճանապարհներ, անմոռանալի արկածներ ․․․ Ահա, թե ինչպիսի հանգիստ են նախընտրում արշավականները։

Դու՞ էլ ես ակտիվ այս հանգստի սիրահարներից մեկը․ ուրեմն ընտրի՛ր արշավական այս պարագաներից մեկը, ավելացրու այն քո նախընտրելի նվերների ցանկում և թեթևացրու ընկերներիդ գործը հաջորդ անգամ քեզ նվեր ընտրելիս։

Սիրու՞մ ես հեծանվային կամ fast-and-lite ոճի արշավներ, ապա այս պայուսակը քեզ համար է։

Պայուսակն առաձնանում է փափուկ անատոմաիական կոնքագոտով, որն ունի հարմարավետ գրպաններ։ Ուսագոտիները փափուկ են և ֆիքսվում են կրծքի վրա։ Պայուսակն ունի նաև առաձգական դիմային և կողային գրպաններ, ջրաման տեղադրելու հնարավորություն, ինչպես նաև Լուսարձակող դետալ։

Ավելացնել ցանկությունների ցուցակում

Ցանկացած արշավական կարող է փաստել, որ թերմոսն իր ճամփորդությունների անբաժան ուղեկիցն է․ կարծում ենք դուք ևս։ Ավելացրու այս չժանգոտվող պողպատից պատրաստված թերմոսը քո ցանկալի նվերների ցանկում և հաջորդ անգամ սար բարձրանալիս դու կունենաս քեզ համար անհրաժեշտ հեղուկը ճիշտ այն ջերմաստիճանով, որով վերցրել ես քեզ հետ։ 

Ավելացնել ցանկությունների ցուցակում


undefined

Առջևում ձմեռ է, և սառցապատ սարերը սպասում են քեզ։ WishApp-ում կգտնես սառցակտրիչների տեսականի, որոնք քեզ պետք կգան առաջիկա արշավների ժամանակ։

Սառցակտիչի պողպատե ծայրը թույլ է տալիս անցնել միջին կարգի թեքության ոչ բարդ լեռնային հատվածներ: Լայն բահի միջոցով  ֆիռնի և սառույցի վրա կարող ես հեշտությամբ պատրաստել աստիճաններ: Սառցակտրիչի ծայրին առկա է անցք ինքնաապահովման կամ հավելյալ զսպանակակեռիկ միացնելու համար:

Ավելացնել ցանկությունների ցուցակում

Ի դեպ, եթե կարծում ես, որ այն թանկ է նվեր ստանալու համար, ապա տեղեկացում ենք, որ WishApp-ը թույլ է տալիս մի ապրանքը գնել մի քանի հոգով։ Այնպես որ ընկերներդ կարող են միասին քեզ հիանալի նվեր մատուցել։

Առանց արևապաշտպան հարմարանքների դժվար է պատկերացնել արշավականների ճանապարհը։ 

Julbo Zephyr մոդելի այս ակնոցը իր լինզաների լայն մակերեսի շնորհիվ ապահովում է ավելի ընդարձակ տեսադաշտ: Պոչերը կարգավորվում են բոլոր ուղղություններով, ինչը թույլ է տալիս, որ շրջանակը հարմարվի քթի ձևին: 

Ավելացնել ցանկությունների ցուցակում

Յուրաքանչյուր ճանապարհ լի է անակնկալներով, իսկ դրանց պետք է պատրաստ լինել։ Այս բազմաֆունկցիոնալ դանակը այդ իրավիճակներում կարող է ձեզ օգնության հասնել։ 

Այն պատաստված է  12С27 պողպատից և ունի ընդամենը  213.5 գ քաշ։

Ավելացնել ցանկությունների ցուցակում

Սիրու՞մ ես վրանային հանգիստ։ WishApp-ում քո ցանկալի նվերը կարող է դառնալ այս 2 տեղանոց երկշերտ ունիվերսալ վրանը։ 

Այն նախատեսված է տարվա բոլոր եղանակների համար: Թեթև քաշը, ժամանակակից նյութերը, ամրությունն ու կառուցվածքի  հարմարավետությունը հնարավորություն է տալիս օգտագործել այս վրանը խիստ վատ եղանակային պայմաններում: Նախատեսված է արշավների, էքսկուրսիաների, ձկնորսության, որսորդության և իհարկե ալպինիզմի համար:

Ավելացնել ցանկությունների ցուցակում

Եթե սիրում ես վրանային հանգիստ, ապա քեզ համար ցանկալի նվեր կլինի նաև քնապարկը։ 

Redfox Arctic-15 քնապարկը ունի քնելու տեղի և գլխանոցի անատոմիական ձև, որը կարգավորվում է քուղի ֆիքսման միջոցով: Քնապարկի ստորին մասը ունի հատուկ ձև, որը պահպանում է ջերմությունը և ներբանի բնական դիրքը: Ունի ֆլիսե տաք գրպան ներբանների լրացուցիչ տաքացման համար: Օդափոխության կարգավորման համար ունի երկփական անջատովի կայծակ-ճարմանդ: 

Ավելացնել ցանկությունների ցուցակում

Եթե դու չգտար քեզ համար անհրաշետ նվերն այս ցանկանում, ապա իմացիր, որ WishApp-ում արշավասերների համար նախատեսված նվերների տեսականին էլ ավելի շատ է։ Ամբողջ տեսականին կարող ես տեսնել այստեղ։