Select Page

Ցանկացած երեխա նվերներ ստանալիս դրանք միշտ ընդունում է մեծ ոգևորությամբ և ուրախությամբ։ Նվերներն ավելի մեծ ոգևորություն են առաջացնում, երբ մատուցվում են սիրով և յուրօրինակ փաթեթավորմամբ։ 

Դպրոցահասակ երեխաներին նվերներ մատուցելիս կարող եք շեշտը դնել դրանց կրթական նշանակության վրա։ Այսպիսով, այստեղ մենք ամփոփել ենք նվերների այն ցանկը, որոնք կհետաքրքրեն դպրոցկաններին։

Գրենական պիտույքներ

Երեխաները ավելի հաճույքով կպատրաստվեն ուսումնական պրոցեսին, եթե առօրյա գրենական պիտույքները համալրվեն հետաքրքիր և ինքնատիպ պարագաներով, ինչպիսին են օրինակ գրիչները, նոթատետրերը, էջանիշերը։ 

Ներկայացման տոմս

Վերջին տարիներին հետաքրքրությունը դեպի թատրոնը մեծացել է և դա ունի շարունակական բնույթ։ Դպրոցականներին կարող է հետաքրքրել այն գրողների ստեղծագործությունների բեմադրությունները, որոնք նրանք այդ պահին ուսումնասիրում են։ 

Գիրք

Մեր օրերում գիրք կարդալը նորաձև լինելուց բացի նաև անհրաժեշտություն է։ Ժամանակն ու տեխնոլոգիաները օր օրի զարգանում են և ապագայի մարդը պետք է զինված լինի բոլոր հնարավոր գիտելիքներով ոտքերերը հողին ամուր դնելու համար։ Այսօր կան  թղթային գրքեր, որոնք աչքի են ընկնում իրենց վիզուալներով, ինչու ոչ նաև աուդիո հագեցվածությամբ։ Սակայն թղթային գրքերին զուգահեռ պետք չէ մոռանալ նաև թվային գրքերի մասին, որոնք թերևս ժամանակի ընթացքում ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում։ 

Լեգո և պազլ

Սրանք հիանալի նվերներ են երեխաների միտքը և երևակայությունը զարգացնելու համար։ 

Ձեռքի աշխատանքներ

Այս տեսակի նվերների մեջ կարող են ներառվել ուլունքները, ասեղնագործության պարագաները, փայտային աշխատանք ենթադրող տարբեր իրեր։ Նման նվերները կդրդեն երեխային աշխատեցնել միտքը, օգտագործել սեփական երևակայությունն ու ստանալ յուրօրինակ իր, որը կլինի տեսակով միակը։

Սպորտային պարագաներ

Որքան շատ է թվային դարը իր դիրքերն ամրապնդրում, այնքան շատ է պակասում մարդկային շփումը։ Սպորտային ամենատարբեր իրերը, ինչպիսին են գնդակը, պարանը և այլն, կարող են միջոց հանդիսանալ ավելի ակտիվ կենսակերպ վարելու և հասակակիցների հետ ընկերական հարաբերություններ հաստատելու համար, ուստի դրանք ևս կարելի է դիտարկել որպես նվեր։

Աբոնեմենտներ

Խոսելով սպրտային ակտիվ կյանքից՝ պետք է որպես նվեր դիտարկենք նաև բաժանորդագրությունները ամենատարբեր խմբակներին, ինչպիսին են օրինակ պարը, լողը, մարմնամարզությունը, ինչու ոչ նաև մանուկների համար նախատեսված մարզասրահները: 

Խաղեր

Այսօր կան շատ Խաղեր, որոնք նպաստում են երեխայի մտքի զարգացմանը, դրդում են qարգացնել երևակայությունը, բառապաշարը; 

Այդպիսի խաղերից են «Այլ կերպ»-ը, «Մոնոպոլիա»-ն, «Ջենգա»-ն և այլն:

Իրեր կապված դպրոցում դասավանդվող առարկաների հետ: 

Աշակերտներն ավելի մեծ հետաքրքրությամբ կպատրաատվեն դասերին, եթե, օրինակ, աշխարհագրություն ուսումնասիրելիս օգտագործեն խոսող քարտեզ կամ բնագիտական առարկաների դեպքում` աճող բյուրեղ: 

Երաժշտական գործիքներ

Սեր դեպի երաժշտությունը երեխայի մեջ դեռ փոքրուց սերմանելու համար կարող եք նվիրել տարբեր երաժշտական գործիքներ, ինչպես օրինակ շրթհարմոն, շվի, կիթառ և այլն: 

Իսկ դուք ի՞նչ նվերներ եք նախընտրում նվիրել դպրոցական երեխաներին: Տարածե՛ք նյութը` նշելով նաև ձեր նախընտրած նվերները: