Կիսվել տպավորություններով

Կանանց տոները սկսվեցին նշվել այն բանից հետո, երբ 1914 թվին կանայք Ավստրո-Հունգարիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում սկսեցին մարտի 8-ին բողոքի ակցիաներ կազմակերպել։

Клара Цеткин (в центре), 1920 год General Photographic Agency/Getty Images

Տոնի պատմությունը

Առաջին երկիրը, որը նշեց կանանց միջազգային օրը, ԱՄՆ է։ 1909 թ․-ի փետրվարի 28-ին Սոցիալիստական կուսակցության առաջարկով։ Այնտեղ տոնը նշվել է բոլոր նահանգներում։

Միջազգային կանանց օր անցկացնելու միտքը պատկանում է Կլառա Ցետկինին։ 1910 թ․-ի օգոստոստի 26-27-ին նա ելույթ է ունեցել երկրորդ միջազգային կանաց գագաթնաժողովին Դանիայում, որտեղ առաջարկում էր սահմանել բողոքի օր սոցիալական և քաղաքական կյանքերում կանանց իրավունքների և հավասարության համար։ Ցետկինի նախաձեռնությունը պաշպանեցին ավելի քան 100 կին 17 երկրներից, որոնք մասնակցում էին գագաթնաժողովին։ Սակայն կոնկրետ օր չէր որոշվել։

Կանանց միջազգային օրը տարբեր տարիներին նշվել է տարբեր ժամանակ՝ մարտի 19-ին, 2-ին, 9-ին։

Անհայտ է, որ պահից բողոքի ակցիաները և միտինգները վերածվեցին տոնական ծաղկային ավանդույթի։ Շատերը մտածում են, որ սովետական կառավարությունը հատուկ է տոնական ենթատեքստ տվել մարտի 8-ին, որ խուսափի քաղաքական անկայունությունից։

1996 թ․-ին Սովետական Միությունում մարտի 8-ը պաշտոնապես դառնում է ոչ աշխատանքային օր։ Մեր օրերում տոնը նշում են բոլոր հետխորհրդային երկրները, իհարկե որոշ երկրներ կատարել են որոշակի փոփոխությունները։

Օրինակ՝ Հայաստանում մենք ունենք կանանց նվիրված երկու տոն՝ մարտի 8-ին և ապրիլի 7-ին։ Ապրիլի 7-ին մենք նշում ենք մայրության օրը, նույն տոնը նշում են նաև Տաջիկիստանում, բայց հենց մարտի 8-ին։ Իսկ Էստոնիան և Լատվիան Խորհրդային Միության փլուզումից հետո տոնը ասուցացվում է հին կարգերի հետ և չեն նշում այն։

Երկար ժանանակ է պահանջվել, որպեսզի մարտի 8-ը կորցնի իր քաղաքական ենթատեքստը և նշվի միայն որպես տոն նվիրված կանանց։

Այս տոնին լավագույն նվերները մնում են ծաղիկները, կոնֆետները և օծանելիքը։ Տղամարդիկ փորձում են ուրախացնել ոչ միայն նվերներով այլև այդ օրը դառնում են խոհարարներ և խոհարարական անակնկալներ են մատուցում իրենց սիրելիներին։

Բաց մի թողեք ցանկացած առիթ՝ հաճելի նվերներ և անակնկալներ մատուցելու համար ձեր սիրելիներին։


Կիսվել տպավորություններով