Կիսվել տպավորություններով

Ամանորյա եռուզեռը դեռ ընթացքի մեջ է: Նրանցից շատերը, ովքեր խաղում են Secret Santa, փորձում են կռահել, թե ով է իրենց փոքրիկ նվերներ մատուցողը, իսկ մի մասն էլ նվերի փնտրտուքի մեջ է` իր թոռնիկի համար։

Այս գործում ձեզ օգնելու համար էլ որոշել ենք ներկայացնել նվերների շարք, որոնք կարող եք նվիրել ձեր թոռիկին։ Մեր նախորդ նյութում արդեն ներկայացրել ենք, թե ինչ կարելի է նվիրել աղջիկներին` որպես Secret Santa, իսկ այստեղ արդեն կներկայացնենք Secret Santa-ի նվերը տղաներին։

Եվ այսպես, եթե ձեր տղա թոռնիկի հեռախոսը iPhone 7/8 մոդելի է, ապա 3000mAh հզորությամբ պատյան-լիցքավորիչը այն նվերն է, որը հաստատ իրեն դուր կգա։ 

Պատյան-լիցքավորիչն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնցից են՝

  • 120% ավել լիցքավորում iPhone 7 կամ iPhone 8 հեռախոսների համար
  • 12 ժամ հեռախոսազանգ
  • 13 ժամ վիդեոների դիտում
  • 12 ժամ ինտերնետ
  • 55 ժամ երաժշտություն

Գնել հիմա

Արդեն գիտե՞ք, թե ինչ ֆիլմեր է նախընտրում ձեր թոռնիկը, վստահ ենք, որ նա նաև Marvel-ի կոմիքսների սիրահար է։ Եթե դա իրոք այդպես է, ապա լավագույն նվերներից մեկը կարող է լինել 3 Dzook-ի կողմից հեղինակած THOR ճամփորդական բաժակը։ Այն հասարակ բաժակ չէ, այլ թերմոբաժակ է՝ նկարազարդված Thor-ի յուրօրինակ պատկերով։ Բաժակի ներսը մետաղյա է, իսկ արտաքին շերտը՝ պլաստիկ: Ջերմությունը պահում է մինչև 2 ժամ։

Գնել հիմա

Քանի՜ անգամ ենք շատերս կորցրել մեր բանալին, դրամապանակը, իսկ ավելի հաճախ նաև հեռուստացույցի հեռակառավարման վահանակը։ Մեր գործընկեր yoyo.am-ը առաջարկում է այս հարցի լուծումը՝ Բանալի որոնող սարք` 5 ընդունիչներով։ 

Այս սարքը հնարավորություն կտա ձեր թոռնիկին խնայել ժամանակ և գտնել կորած արժեքավոր իրերը մեկ կոճակի միջոցով։ Սարքը միակցվում է մինչև 5 բանալիների կամ այլ իրերի ընդամենը մեկ կոճակի սեղմումով ակուստիկ ազդանշանի միջոցով դուք արագ գտնում եք Ձեզ անհրաժեշտ իրը:

Գնել հիմա

Նոր տարին պետք է սկսել առույգ, առողջ մարմնով և առողջ հոգով։ Այդ հարցում դե իհարկե ձեզ կօգնի Thai Penthouse-ը։ Վերջինս առաջարկում է առոմա-մոմային մերսում, որը ներառում է շոգեբաղնիք և լողավազան։ Այս նվերից ոչ մի տղամարդ չի հրաժարվի։ 

Առոմա-մոմային մերսումը կատարվում է բնական կոկոսի մեջ լցված մերսման անուշաբույր յուղերով: 

Գնել հիմա

Էքստրեմալ զգացողություննե՞ր, սուր և դրական էմոցիանե՞ր․․․ Սա այն է, ինչով պետք է սկսել Նոր տարին։ Եվ այսպես՝ Զիփլայն Ենոքավանում և բոլոր խելահեղ էմոցիաներն ապահովված են՝

 5 տարբեր ճոպանագիծ, 135-ից 750մ երկարություն, 200-300 մ՝ բարձրություն:

Գնել հիմա

Գիրք, սա թերևս նվերի այն տեսակն է, որը երբեք անտեղի չի լինում: Որպես ամանորյա նվեր, կարող եք ընտրել Բրայան Թրեյսիի Թայմ մենեջմենթ գիրքը։ Գիրքը կսովորեցնի, ինչպես հնարավորինս օգուտ քաղել սեփական ժամանակից, ինչպես մի քանի անգամ ավելի արդյունավետ աշխատել և կայուն կերպով ավելացնել եկամուտները։ 

Գնել հիմա

Նվերների այս շարքը կարելի է անվերջ շարունակել, բայց մենք առաջարկում ենք ծանոթանալ նվերների անծայր շարքին մեր կայքում։ Ի դեպ, այստեղ կա առանձին բաժին՝ Secret Santa, որտեղ բացի վերը թվարկված նվերներից կարող եք գտնել այլ առաջարկներ ևս, գնել դրանք, կամ էլ պարզապես ավելացնել ձեր ցանկալի նվերների ցանկում և ստանալ նվեր ձեր ընկերների կողմից։


Կիսվել տպավորություններով