Կիսվել տպավորություններով

«Սև ուրբաթ»-ն է, և մեզ սպասվում են բազում ու անհավանական մեծ զեղչեր։

Հավանաբար արդեն շատերդ ընտրել եք այն ապրանքները, որոնք պատրաստվում եք գնել այդ օրը, սակայն երբևէ մտածե՞լ եք, թե որտեղից է ծագել «Սև ուրբաթ»-ի գաղափարը։ Դե եկեք պարզենք միասին։

People, Girl, Standing, Talking, Phone

Եվ ասյպես, յուրաքանչյուր տարի «Սև ուրբաթ»-ը հաջորդում է ԱՄՆ-ում նշվող Շնորհակալության տոնին, ինչով էլ  և ազդարարվում են Ամանորի ավանդական զեղչերը: «Սև ուրբաթ» տերմինը առաջին անգամ հայտնվել է Ֆիլադելֆիայում,  և կապված էր Շնորհակալության տոնին հաջորդող ուրբաթ օրվա ճանապարհների խցանումների հետ։

Taxi, Vehicle, Road, City, Urban, Cars

ԱՄՆ-ն սովորաբար հրապարակում է  Շնորհակալության տոնի գրանցված վաճառքների արդյունքները և ըստ այդ արդյունքների, այդ օրը միջինում 200 մլն մարդ մասնակցում է գնումներին, իսկ ընդհանուր միջին չեկը կազմում է մոտ 400$:

«Սև ուրբաթ»-ը սիրվել է ամբողջ աշխարհում և ժամանակի ընթցքում տարածել իր սահմանները։

Իսկ այժմ եկեք կարդանք մի քանի հետաքրքիր փաստ՝ «Սև ուրբաթ»-ի վերաբերյալ։

People, Woman, Girl, Female, Shopping, Fashion
  1. Մեծ զեղչերը բաց չթողնելու համար շատ ամերիկացիներ այդ օրը աշխատանքի չեն գնում։
  2. Մինչև 2001 թվականը համարվում էր, որ ամենաշատ գնումները կատարվում են Սուրբ ծնունդին նախորդող շաբաթ օրը, սակայն այդ թվականից սկսված «Սև ուրբաթ»-ը հայտարարվեց որպես ամենաշատ գնումների կատարման օր։ 
  3. Ամերիկայում «Սև ուրբաթ»-ին սովորաբար նախորդում է Ձմեռ պապիկների շքերթները։ Տարիների ընթացքում Macy՛s- ի Շնորհակալութայն տոնին նվիրված այս շքերթը դարձել է Ամերիկայում անցկացվող տոնական օրերի մի մասը: Առաջին անգամ «Ձմեռ պապի շքերթը» կայացել է 1905 թվականի դեկտեմբերի 2-ին Կանադայում: Երբ Սանտան հայտնվեց շքերթի վերջում, դա ազդանշան էր, որ պաշտոնապես մեկնարկում են տոնական օերերը: Ժամանակի ընթացքում խանութները սկսեցին նման շքերթներ անցկացնել ամբողջ Միացյալ Նահանգներում: 1924-ին կայացավ Macy՛s-ի գլխավոր շքերթը, որին մասնակցում էին ընկերության աշխատակիցները և մի քանի կենդանիներ։ 
  4. Միշտ չէ, որ այս մեծ զեղչերի օրը բարեհաջող ավարտ է ունենում․ օրինակ 2008 թվականին «WalMart» առևտրի կենտրոնում զեղչերի սիրահար գնորդների կողմից ոտնատակ է եղել և մահացել աշխատակիցներից մեկը։
  5. «Սև ուրբաթ»-ն անցկացվում է աշխարհի ավելի քան 15 երկրներում։ 
  6. Երկար տարիներ Կանադայի մանրածախ առևտրականներին անհանգստացնում էր այն միտքը, որ իրենց հաճախորդներն այդ օրը մեկնում եմ ԱՄՆ՝ լավ առաջարկների ետևից։ Դա ստիպեց նրանց մշակել սեփական  առաջարկները «Սև ուրբաթ»-ին ընդառաջ։
  7. «Սև ուրբաթ»-ի մասնակիցների մոտ կեսը խոստովանում է, որ մասնակցում են շոփինգին զուտ այդ քաոսում և խառնաշփոթում հայտվելու, ինչպես նաև մրցակցության համար։

Իսկ դուք սիրու՞մ եք մասնակցել նման խելահեղ գնումների։


Կիսվել տպավորություններով