Select Page

Մեր օրերում մեծ թափ են հավաքում Startup—ներն ու սկսնակ գործարարները, ովքեր իրենց բիզնես ստեղծելու ճանապարհին բախվում են մի շարք խնդիրների։ Այստեղ մենք առանձնացրել ենք գրքերի այն ցանկը, որոնք կփորձեն հնարավորինս կրճատել այդ խնդիրները, իսկ դրանց բախվելու դեպքում էլ գտնել համապատասխան լուծումներ։

Այսպիսով, եկեք տեսնենք թե որոնք են այն գրքերը, որոնք անհրաժեշտ կլինեն սկսնակ գործարարներին։ Ծանոթացե՛ք դրանց, ավելացրե՛ք WishApp-ի ցանկությունների ձեր ցանկում և հաջորդ անգամ ձեր ընկերները կիմանան, թե ինչ կարելի է նվիրել ձեզ ։ 

Դեն Քեննեդի․ «Չոր մենեջմենթ․ստիպիր մարդկանց աշխատել արդյունքի վրա»

Գրքում Ջոն Քեննեդին նշում է, որ ղեկավարը պետք է հստակ նպատակներ, կանոններ սահմանի և հետևի, որ աշխատակիցները հասնեն սահմանված նշանակետին հետևելով նախապես սահմանված ժամկետներին։ Այնպես որ նման մոտեցումը կարող է օգնել ձեզ գրանցել նոր հաջողություններ։

Ավելացնել ցանկությունների ցուցակում

Ֆիլիպ Կոտլեր․ «Մարքեթինգ Ա-Ֆ»

Գիրքը ընթերցողին պատկերացում կտա մարքեթինգի ինչպես դասական, այնպես էլ ինովացիոն գործիքների մասին։ Այն հիանալի նվեր է սկսնակ գործածրների համար, ովքեր ցանկանում են որոշ չափով ուսումնասիրել մարքեթինգը։

Ավելացնել ցանկությունների ցուցակում

Դենիս Կապլունով․ «Բիզնես-քոփիրայթինգ․ինչպես գրել լուրջ տեքստեր լուրջ մարդկանց համար»

Գիրքը կօգնի գրել գրավիչ վաճառող տեքստեր։ Արդյունավետ բիզնես-տեքստը չի կարող լինել անհետաքրքիր, անդեմ և ոչինչ չասող։ Լուրջ մարդիկ նման տեքստեր կարդալու ժամանակ չունեն։ Այս գիրքը կսովորեցնի նաև այն 10 բնութագրերը, որոնք պետք է ունենա արդյունավետ և վաճառող տեքստը

Ավելացնել ցանկությունների ցուցակում

Յան Բրոդի․ «Վաճառող էլ․ նամակներ․մեծացնում ենք վաճառքները email մարքեթինգի միջոցով»

Չնայած այն կարծիքին, որ email մարքեթինգն այդքան էլ արդյունավետ չէ, պետք է նշել, որ դա այդքան էլ այդպես չէ և ամեն ինչ կախված է ճիշտ մոտեցումներից և աշխատելաոճից։

Այս գիրքը կսովորեցնի՝

  • Ինչպես անել, որ մարդիկ բացեն նամակներն ու կարդան
  • Ինչպես հասկանալ հաճախորդներին և նրանց պահանջերը
  • Ինչպես ձևավորել հաճապորդների հավատարիմ բազա
  • Ինչպես բաժանորդագրված անձանց դարձնել հաճախորդներ, ովքեր գնում են ձեր ապրանքը/ծառայությունը

Ավելացնել ցանկությունների ցուցակում

Կարլ Անդերսոն․ «Վերլուծելու մշակույթ․ տվյալների հավաքագրումից մինչև բիզնես-արդյունքներ»

Սա ուղեցույց է կազմակերպություններում տվյալների վրա հիմնված կառավարման ներդրման վերաբերյալ։ Կարլ Անդերսոնը, որը Warby Parker ընկերության վերլուծական մասով տնօրենն էր, հարցազրույցներ է անցկացրել առաջատար վերլուծաբանների և գիտնականների հետ, որոնք էլ հիմք են դարձել այս գրքի համար։ Այս գիրքը կօգնի հասկանալ, թե ինչ գործընթացներ է պետք վարել տարբեր մակարդակներում և ինչպես, ինչ դժվարությունների է հնարավոր բախվել այդ ընթացքում և ինչպես կարելի է դրանք հաղթահարել։ 

Հեղինակն իր գրքում ներկայացնում է արժեքների վերլուծական շղթան, որը կօգնի ճիշտ որոշումներ կայացնել և հասնել ճիշտ բիզնես-լուծումների։

Ավելացնել ցանկությունների ցուցակում

Սրանք սկսնակ գործրարների համար պիտանի գրքերի մի մասն են ընդամենը։ Այլ հետաքրքիր և մոտիվացնող գրքեր կարող եք տեսնել այստեղ։