Կիսվել տպավորություններով

Տոներն են մոտենում, տոներն են մոտենում… Առջևում ամանորյա տոներն են, իսկ դա նշանակում է, որ դեռ շատ ու շատ նվերներ պետք է գնել հարազատների և ընկերների համար։ Չմոռանանք նաև գործընկերներին։ 

Իսկ եթե Նոր տարի, նվերներ և գործընկերներ, ապա նաև Secret Santa․ ի՞նչ է վերջինս իրենից ներկայացնում։ Մարդիկ հավաքվում են, վիճակահանության սկզբունքով ընտրում են, թե ում համար են հանդես գալու որպես Secret Santa և սկսում են իրենց «թոռնիկի» համար նվեր ընտրել։ Ընտրությունը հատկապես դժվարանում և էլ ավելի հետաքրքիր է դառնում, երբ խաղին մասնակցում են մեծ թվով մարդիկ, ովքեր նույնիսկ չգիտեն միմյանց նախասիրությունները։ 

Այդ պատճառով, մենք որոշել ենք հեշտացնել ձեր գործը և ներկայացնել նվերների մի քանի գաղափարներ այն Secret Santa- ների համար, ում թոռնիկն աղջիկ է։ 

Եվ այսպես, ցանկացած աղջիկ չի հրաժարվի մաշկի խնամքի միջոցներից, առվել ևս եթե դրանք ներկայացնում են Nairian բրենդը։

Nairian-ն այս հավաքածուի մեջ միավորել է Հայաստանի լավագույն բնական բաղադրիչները: Այստեղ ներառված են բուրավետ ձեռքի քսուք՝ հանգստացնող վարդով, մաշկը ձգող ու ամրացնող մարմնի քսուք՝ տարիքին դիմակայող նռան յուղով և ոտքի քսուք։ Հավաքածուն հարմար է նույնիսկ պայուսակում պահելու համար։

Գնել հիմա

Ձեր թիմի աշխատանքային օրը ևս սկսվո՞ւմ է մեկ բաժակ սուրճով կամ թեյով, այդ պարագայում 3 Dzuk-ի այս «Մռութ Հայուհի» բաժակը նույնպես կարող եք դիտարկել Ձեր «թոռնուհու» համար որպես նվեր։ 

Գնել հիմա

Գիրք, հատկապես Սյունե Սևադայի «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն կարող է դառնալ նվերի մեկ այլ հրաշալի տարբերակ։

Պատմվածքի թեմաները չունեն ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, մի մասում մարդու ներսի պայքարն է՝ բռնության, սեփական ցանկությունները զսպելու, անհաշտ լինելու հետ, կամ էլ դրսի պայքարը. որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։ Հիմնականում պատմվածքներում հավասարության, խաղաղության ու ազատության ձգտելու գիծն է։ Գիրքը վերնագրած է «Կախվածություն», քանի որ կերպարները չեն փորձում փախչել խնդիրներից՝ չնայելով ներսի-դրսի հանգամանքներին, այլ կարծես բոլորն էլ մնում են՝ իրար կողքի, նույն երկրում, նույն իրավիճակում՝ անկախ բոլոր դժվարություններից՝ ընտրելով լուծումը՝ փախուստի ոխարեն։ Եվ գիրքն էլ կարծես թե ցանկանում է մարդկանց հուշել դադարեցնել փախուստը՝ առաջարկելով մնալ, ընդունել ու փոխել՝ կախվածությունը, գրքի ընդհանուր ենթատեքստում ներկայացնելով դրական լույսի տակ՝ կյանքից կախվածություն ունենալով։

Գնել հիմա

Երեկոյան քունը պետք է հանգիստ լինի և տրամադրող հաջորդ՝ էլ ավելի ակտիվ օրվա համար։ Իսկ ինչը կարող է ստեղծել այսպիսի տրամադրություն Ձեր գործընկերուհու համար, եթե ոչ քնելու համար նախատեսած այս անլար դիմակ-ականջակակալը։ 

Գնել հիմա

Զարդեր, շատ կանանց համար սրանցից հրաժարվելը ևս դժվար կլինի։ Ընտրե՛ք Tevo’s-ի Հայկական զարդանախշերով արծաթյա այս մատանին Ձեր «թոռնուհու» համար։

Գնել հիմա

Հաջորդ նվերը, որը կարելի է նվիրել աղջիկներին Նոր տարվան ընդառաջ, դա թայլանդական ավանդական մերսումն է՝ Նոր տարի, թարմ շունչ, հանգիստ նյարդեր և առողջ մարմին։ Այն կօգնի ազատվել անցնող տարվա բացասական լիցքերից և զինվել նոր ու դրական էներգիայով։ 

Գնել հիմա
WishApp—ում դեռ շատ ու շատ այլ նվերներ կարող ես գտնել քո գործընկերոջ համար, միայն թե անցի՛ր այստեղ և սուզվիր նվերների աշխարհում։ 


Կիսվել տպավորություններով