Գաղտնիության քաղաքականություն

1. Սահմանումներ
1.1. Սույն փաստաթղթում օգտագրծված հետևյալ բառերն ու արտահայտություները ունեն հետևյալ իմաստները.
1.1.1. ԳՔ՝ գաղտնիության քաղաքականություն՝ սույն փաստաթուղթը, որը հանդիսանում է պայմանագիր Ձեր և Սիգնուսի միջև.
1.1.2. ԸԴՊ՝ Ընդհանուր դրույթներ և պայմաններ՝ համաձայնություն Ձեր և Սիգնուսի միջև WishApp-ի օգտագործման կապակցությամբ առանձին համաձայնություն.
1.1.3. Դուք՝ WishApp-ի օգտատերը, որն, ի թիվս այլոց, ծանուցված է և համաձայնություն է տվել սույն ԳՔ-ի պայմաններին.
1.1.4. Օգտատեր՝ ֆիզիկական անձ, որն իր գործողություններով կամ համաձայնությամբ WishApp-ում գրանցվել է որպես WishApp-ի օգտատեր.
1.1.5. Սիգնուս՝ ԸԴՊ-ում նշված անձը.
1.1.6. WishApp՝ ինչպես սահմանված է ԸԴՊ-ում.
1.1.7. WishApp-ի օգտագործում՝ WishApp-ում հաշվի բացում (գրանցում), WishApp-ի, նրա ցանկացած տեխնիկածրագրային տարրի օգտագործում.
1.1.8. Գործընկեր՝ ԸԴՊ-ում սահմանված անձ.
1.1.9. Երրորդ անձ՝ ցանկացած անձ, որը չի հանդիսանում Սիգնուսը կամ Դուք.
1.1.10. Ապրանք՝ ապրանք, աշխատանք, ծառայություն կամ քաղաքացիական իրավունքի այլ օբյեկտ.
1.1.11. Անձնական տվյալներ՝ Օգտատիրոջ վերաբերյալ ցանկացած անձնական տվյալներ.
1.1.12. ՀՀ՝ Հայաստանի Հանրապետությունը.

2. ԳՔ առարկան
2.1. Օգտագործելով WishApp-ը, Դուք հավաստում եք, որ ծանոթացել եք ԳՔ-ին և նրա պայմաններին, ինչպես նաև տալիս եք Ձեր համաձայնությունը Սիգնուսի կողմից այդ պայմաններով Ձեր անձնական տվյալների մշակման համար։

3. Անձնական տվյալներ մշակելու նպատակը.
3.1. Ձեր Անձնական տվյալները մշակվում են WishApp-ի հնարավորությունները և գործառույթները Ձեզ օգտագործելու հնարավորություն ընձեռելու, ինչպես նաև Ձեզ Գործընկերների ապրանքների և առաջարկների մասին տեղեկացնելու (որը ներառում է գովազդ և այլ մարքեթինգային նյութեր և տեղեկություններ), և դրանք Ձեր կամ այլ օգտատերերի համար գնելու կամ առաքելու հնարավորություն ընձեռելու նպատակով։

4. Անձնական տվյալներ մշակելու իրավական հիմքերը.
4.1. Ձեր անձնական տվյալները մշակլու իրավական հիմքերն են՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև ԳՔ-ն։

5. Մշակման ենթակա անձնական տվյալների ցանկը.
5.1. Ձեր կողմից WishApp-ում գրանցվելիս Սիգնուս կողմից մշակվելու են Ձեր

  • հեռախոսի համար (WishApp-ում գրանցման, հաշվի նույնականացման, ինչպես նաև Ձեր հետ կապ հաստատելու նպատակով),
  • անուն (մշակումը պահանջվում է օրենքով)
  • ազգանուն (մշակումը պահանջվում է օրենքով)
  • հայրանուն (մշակումը պահանջվում է օրենքով)։
5.2. WishApp-ի օգտագործման ժամանակ Դուք կարող եք սեփական հայեցողությամբ վերբեռնել (տրամադրել) լուսանկար և էլեկտրոնային հասցե (նկարը մշակվում է WishApp-ում օգտատիրոջ հաշվի լուսանկարի (profile picture) հնարավորությունն օգտագործելու նպատակով, իսկ էլ. հասցեն կապ հաստատելու, մարքեթինգային և հաշվի նույնականացման նպատակներով)։
5.3. WishApp-ի միջոցով ցանկալի նվերների անձնական ցանկ և Ձեր կողմից գրանցած միջոցառումների համար ցանկալի նվերների ցանկեր ստեղծելիս կամ լրացնելիս, դրանք փոփոխելիս և դրանց հասանելիություն այլ օգտատերերն տրամադրելիս մշակվելու են
  • այդ ցանկերը (մշակվում է WishApp-ում համապատասխան հնարավորությունը Ձեր կողմից օգտագործելու համար),
  • դրանց պարունակությունը (մշակվում է WishApp-ում համապատասխան հնարավորությունը Ձեր կողմից օգտագործելու համար կամ մարքեթինգային նպատակներով),
  • դրանց հետ Ձեր փոխկապակցվածությունը (մշակվում է WishApp-ում համապատասխան հնարավորությունը Ձեր կողմից օգտագործելու համար),
  • այլ օգտատերերի հետ փոխկապակցվածությունը (մշակվում է WishApp-ում համապատասխան հնարավորությունը Ձեր կողմից օգտագործելու համար կամ մարքեթինգային նպատակներով),
  • օգտատեր դառնալու և ցանկերին հասանելիություն ստանալու Ձեր հրավերի դեպքում՝ Ձեր կողմից տրամադրած երրորդ անձանց հետ կապ հաստատելու էլեկտրոնային հասցեն (մշակվում է WishApp-ում համապատասխան հնարավորությունը Ձեր կողմից օգտագործելու համար կամ մարքեթինգային նպատակներով)։

5.4. Միջոցառումների համար ցանկալի նվերների ցանկերի հետ կապված (ինչպես օրինակ՝ ծնունդ, կնունք, հարսանիք) մշակվելու են նաև Ձեր կողմից լրացված միջոցառման տեղի ունենալու վայրը և ժամանակը (մշակվում է WishApp-ում համապատասխան հնարավորությունը Ձեր կողմից օգտագործելու, ինչպես նաև ձեռք բերված ապրաքների առաքման համար)։
5.5. WishApp-ով առաջարկվող ապրանքները Ձեր կողմից Ձեր կամ այլ անձի համար ձեռք բերելիս մշակվելու են
  • ցանկալի նվերների ցանկերում առկա ապրանքները ձեռք բերելու կամ ստանալու մասին տեղեկությունները (մշակվում է WishApp-ում համապատասխան հնարավորությունը Ձեր կողմից օգտագործելու համար).
  • այն տեղեկությունները, թե որ օգտատիրոջ համար և նրա որ ցանկալի նվերների ցանկից է ձեռք բերվում տվյալ ապրանքը (մշակվում է WishApp-ում համապատասխան հնարավորությունը Ձեր կողմից օգտագործելու համար).
  • ապրանքի ձեռքբերման համար գումարի կամ զեղչային իրավունքների արժեքի չափը և բավարարությունը։
  • Ձեր կողմից նշված ապրանքի առաքման հասցեն կամ դիրքը (վայրը) քարտեզի վրա (մշակվում է WishApp-ում համապատասխան հնարավորությունը Ձեր կողմից օգտագործելու, ինչպես նաև ձեռք բերված ապրաքների առաքման համար).
  • այդ ցանկերի հասանելիության Ձեր թույլտվությունը այլ օգտատերերին (մշակվում է WishApp-ում համապատասխան հնարավորությունը Ձեր կողմից օգտագործելու համար).
  • ապրանքը ստանալը (մշակվում է WishApp-ում համապատասխան հնարավորությունը օգտագործելու, ինչպես նաև ապրանք առաքումը հաստատելու համար)։

5.6. WishApp-ի օգտագործման ժամանակ հավաքվելու են նաև Ձեր
  • IP հասցեն,
  • կիրառվող գործածողի գործակալի (user agent),
  • օպերացիոն համակարգի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև
  • WishApp-ի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը, որը ներառում է սակայն չի սահմանափակվում WishApp-ի էջերի և միջերեսների, գործառույթների և պարամետրերի օգտագործման ձևը և հաճախականությունը (մշակվում են WishApp-ում գործառնության, ինչպես նաև այն կատարելագործելու նպատակով)

6. Անձնական տվյալների հետ կատարման ենթակա գործողությունների ցանկը.
6.1. Անձնական տվյալները հավաքվելու են, պահպանվելու են թվային ձևով, Ձեզ տրամադրվելու է հնարավրություն փոխազդելու Ձեր անձնական տվյալների հետ WishApp-ի միջոցով, ինչպես նաև այլ օգտատերերի տրամադրել Ձեր անձնական տվյալների հետ փոխազդելու սահմանափակ հնարավորություն։
6.2. Ձեր կողմից տվյալների փոփոխության դեպքում, տվյալները համապատասխանաբար ավտոմատ կերպով կփոփոխվեն, նախկին տվյալները որպես կանոն չեն պահպանվում. բացառություն են կազմում տվյալների վերականգնելիության հնարավորության նպատակով բեքափները (backup), որոնք յուրաքանչյուր հաջորդ անգամ արվելուց, նախորդ օրինակը ոչնչացվում է։
6.3. Դուք կարող եք ջնջել Ձեր վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև իրականացնել WishApp-ում Ձեր հաշվի ոչնչացում, որի դեպքում Ձեր վերաբերյալ բոլոր թվային եղանակով հավաքված անձնական տվյալները նույնպես կջնջվեն. սակայն կարող են պահպանվել Ձեր՝ այլ օգտատերերի հետ փոխկապակցվածության մասին տվյալները (էլ. հասցե կամ հեռախոսի համար), եթե այդ տեղեկատվությունը մշակվում է այլ օգտատիրոջից հավաքված լինելու հիմքով։
6.4. Ապրանքներ գնելիս կամ առաքելիս, որոշ անձնական տվյալներ (որոնք անհրաժեշտ են, օրինակ, առաքված ապրանքի հանձնում-ընդունումը փաստաթղթավորելու համար) կարող են պահպանվել թղթային տարբերակով. վերջիններս պահպանվում են Սիգնուսի գրասենյակում կամ Սիգնուսին հաշվապահական ծառայություններ մատուցող երրորդ անձի գրասենյակում։

7. Այն անձանց շրջանակը, որոնց կարող են փոխանցվել անձնական տվյալները
7.1. Ձեր անձնական տվյալները կպահպանվեն թվային տեսքով MySQL տվյալների բազայում, իսկ լուսանկարները թվային տարբերակով նիշքերի համակարգում (file system) երրորդ անձի սերվերների վրա։ Այս պահին Սիգնուսն օգտագործում է Հերցներ գերմանական ընկերությունների ծառայությունները. տվյալները պահպանվում են Գերմանիայում և Ֆինլանդիայում գտնվող սերվերների վրա։
7.2. Ձեր անձնական տվյալները կմշակվեն նաև GOOGLE LLC ընկերության կողմից Google analytics համակարգի միջոցով Սիգնուսին ծառայությունների մատուցման նպատակով։
7.3. Ձեր անունը, ազգանունը, հայրանունը և կոնտակտային տվյալները կարող են տրամադրվել Գործընկերներին ապրանքների իրացման ժամանակ և բացառապես այդ նպատակով։
7.4. Ձեր անձնական տվյալները կարող են տրամադրվել Սգնուսին հաշվապահական ծառայություններ մատուցող երրորդ անձին, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում փոխանցվել այլ երրորդ անձանց։
7.5. Ձեր անձնական տվյալները կարող են տրամադրվել Երրորդ օգտատերերին՝ WishApp-ի համապատասխան ծրագրային հնարավորությունների շահագործման շրջանակներում։

8. Ձեր կողմից անձնական տվյալների ուղղում, ոչնչացում, տվյալների մշակման դադարեցում պահանջելու կամ մշակման հետ կապված այլ գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկություններ
8.1. Դուք իրավունք ունեք Սիգնուսից պահանջելու ուղղել, ոչնչացնել, դադարեցնել մշակել Ձեր անձնական տվյալները կամ կատարել տվյալերի մշակման հետ կապված այլ գործողություններ։
8.2. Ձեր անձնական տվյալների հետ կապված բոլոր գործողությունները կատարվելու են WishApp-ի տեխնիկածրագրային հնարավորությունների շրջանակներում Ձեզ տվյալ գործողությունը կատարելու տեխնիկկան հնարավորություն ընձեռելու միջոցով, ինչը հանդիսանում է անձնական տվյալների հետ կատարվող Ձեր նախընտրած գործողության լրիվ և պատշաճ իրականացում։ Ավելին, անձնական տվյալների հետ որևէ գործողություն կատարելու Ձեր դիմելու դեպքում Սիգնուսի տիրապետության ներքո գտնվող և թվային տարբերակով պահվող Ձեր անձնական տվյալների լրիվ ոչնչացումը նույնպես կհամարվի պահանջված գործողության լրիվ և պատշաճ կատարում։
8.3. Սիգնուսն իրավունք ունի ցանկացած ժամանակ դադարել մշակել Ձեր անձնական տվյալները։

9. Հայցվող համաձայնության գործողության ժամկետը, ինչպես նաև համաձայնությունը հետ կանչելու կարգը և դրա հետևանքները
9.1. Անձնական տվյալները մշակելու Ձեր համաձայնությունը հայցվում և ստացվում է WishApp-ի օգտագործման ողջ ընթացքում։
9.2. Համաձայնությունը հետ կարող է կանչվել WishApp-ում անձնական տվյալները ջնջելու կամ WishApp-ում հաշիվը ջնջելու միջոցով, որոնց դեպքում համապատասխանաբար տվյալների մշակումը կդադարեցվի, ինչպես նաև կարող է սահմանափկվել WishApp-ի կամ նրա որոշ գործառույթների օգտագործման հնարավորությունը Ձեր կողմից։

10. Եզրափակիչ դրույթներ
10.1. Ձեզ համար ԳՔ-ն ուժի մեջ է մտնում WishApp-ում օգտատիրոջ հաշիվ բացելու նպատակով գրանցվելու համար դիմելիս։
10.2. ԳՔ-ի հետ կապված կամ նրանից ծագող վեճերը ենթակա են լուծման ՀՀ օրենսդրության հիման վրա ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ բացառելով միջազգային մասնավոր իրավունքի նորմերի կիրառությունը։
10.3. ԳՔ-ն կազմված է հայրեն և անգլերեն լեզուներով. իսկականն է հայրեն տեքստը։